• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիդիչը բացատրել է, թե ինչո՞ւ Մագուայռն այլևս չի կարող լինել թիմի ավագը

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Նեմանյա Վիդիչը բացատրել է, թե ինչու պաշտպան Հարի Մագուայռն այլևս չի կարող «կարմիր սատանաների» ավագը լինել։

Այս մրցաշրջանում Մագուայռը «Յունայթեդի» հիմնական կազմի խաղացող չի համարվում, իսկ մրցաշրջանի վերջում նա խաղում է միայն դիրքում թիմակիցների վնասվածքների պատճառով։

Նույնիսկ երբ Մագուայռը մտնում է խաղադաշտ, նրա խաղը շատ հարցեր է առաջացնում, և նման իրավիճակում Հարիի համար դժվար է օրինակ ծառայել և ցուցումներ տալ թիմակիցներին, ըստ Վիդիչի։

«Մագուայռը խնդիրներ ունի, քանի որ նա լավ չի խաղում: Երբ դու լավ չես խաղում, քեզ համար դժվար է ասել, թե ինչ պետք է անեն մնացածը»:

«Կարծում եմ՝ Մագուայռը լավ է խաղում Անգլիայի հավաքականի համար, նա հիանալի էր «Լեսթերում»: Բայց պարզ է, որ նա չի կարողանում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», ինչպես մյուս ակումբներում»:

«Այս դեպքում դժվար է հարգանք վաստակել: Ընդհանրապես, ցանկացած ավագ պետք է օրինակ ծառայի, լավ խաղա, պայքարի ակումբի համար, և հետո բոլորը նույնը կանեն»,- ասել է Վիդիչը Ռիո Ֆերդինանդի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում: