• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշն ուրախ է Բեյլի դեղին քարտի համար

Վիլաշ-ԲոաշԵվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Տոտտենհեմը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ինտերին»: Սակայն լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի կարծիքով իր թիմը ոչ մի դեպքում չպետք է բավարարվի այս արդյունքով:

Այս հաղթանակը թույլ է տալիս «Տոտտենհեմին» վստահ զգալ պատասխան խաղից առաջ: Մինչդեռ Վիլաշ-Բոաշը չի շտապել հանգստացնել իր խաղացողներին և նշել է, որ «Սան Սիրոյում» կայանալիք խաղը հեշտ չի լինելու:

-Եվրոպական ֆուտբոլի հրաշալի երեկո էր, որտեղ մենք լավ խաղացինք: Սա դեռ չի նշանակում, որ մենք հաջորդ փուլում ենք, քանի որ մեզ արտագնա դժվարին հանդիպում է սպասվում:

Մենք հիմա պարզապես հույս ունենք, որ կանենք ամեն ինչ առաջ գնալու համար: Այսօրվա խաղը մեզ հիանալի հնարավորություն է տալիս դրա համար,- հայտնել է պորտուգալացի մասնագետը:

Բացի այդ Վիլաշ-Բոաշն ուրախ է, որ Գարեթ Բեյլը դեղին քարտ է ստացել և բաց կթողնի պատասխան հանդիպումը: Այսպիսով, նա հանգստի հնարավորություն կունենա:

-Նախորդ խաղերում Գարեթը մեծ ազդեցություն է ունեցել խաղի վրա, սակայն մենք հույս ունենք, որ առանց նրա էլ կկարողանանք անցնել քառորդ եզրափակիչ,- ավելացրել է Վիլաշ-Բոաշը: BBC

Հետաքրքիր փաստեր