• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Չելսիում» ծրագրեր չկան»

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը քննադատել է իր նախկին ակումբին` «Չելսիին» և հայտարարել, որ նրանք չունեն երկարաժամկետ նախագիծ:

2011 թվականի ամռանը Վիլաշ-Բոաշը 3 տարվա պայմանագիր կնքեց «ազնվականների» հետ, սակայն 9 ամիս անց հեռացվեց: Պորտուգալացի մասնագետի կարծիքով լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը թույլ չէր տալիս իրեն իրագործելու իր երկարաժամկետ նախագիծը:

Վիլաշ-Բոաշի կարծիքով մարզչին հեռացնելը ամենահեշտ տարբերակն է: Ըստ Անդրեի` Աբրամովիչը չգիտի, թե ինչն է լավ իր ակումբի համար:

-«Չելսիում» ծրագրեր չկան: Հենց դրանից էլ առաջանում են խնդիրներ: Ֆուտբոլում լինում են պահեր, երբ ամենահեշտը մարզչին հեռացնելն է:

Բայց երբ դու իրագործում են ինչ-որ մի նախագիծ, պետք է հավատաս մարդկանց: Աբրամովիչը կայացրեց իր որոշումն ու ասաց իր վերջին խոսքը: Ամեն դեպքում դա ժամանակից շուտ հեռացում էր,- ասել է Վիլաշ-Բոաշը: Sky Sports

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր