«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մուսա Սիսոկոյի ձեռքբերումը մեծ հաջողություն է «Նյուքասլ Յունայթեդի» համար:
-«Նյուքասլի» նորեկների մեծ մասը արդեն դաշտ են դուրս եկել և ցույց են տվել իրենց որակները: Սիսոկոն հիանալի ձեռքբերում է: Մեկ տարի առաջ նրա համար պայքարում էին թոփ ակումբներ, իսկ այժմ նա «Նյուքասլում» է,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ այսօր Վիլաշ-Բոաշի սաները Պրեմիեր Լիգայի հերթական տուրում կընդունեն «Նյուքասլ Յունայթեդին»: