«Չելսիի», «Արսենալի» և «Տոտտենհեմի» նախկին պաշտպան Վիլյամ Գալասը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել ավստրալիական «Պերտ Գլորի» ակումբի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին «Տոտտենհեմը» բաժանվեց փորձառու ֆրանսիացի պաշտպանից: Ամռանը Գալասի անունը կապվում էր «Կրիստալ Փելեսի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ, սակայն նա տևական հանգստից հետո ընտրեց Ավստրալիայի «Պերտ Գլորի» ակումբը: Գալասի համար պայքարում էր նաև ավստրալիական մեկ այլ ակումբ «Մելբուռն Վիկտորիան»:
36-ամյա Գալասը, ով մասնակցել է Եվրոպայի և աշխարհի երկու առաջնության, այսպիսով դարձավ Ավստրալիայի առաջնության հերթական աստղը՝ Ալեսանդրո Դել Պիերոյից, Սինձի Օնոյից և Էմիլ Հեսկեից հետո: