• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլյան չի տեղափոխվի «Արսենալ»

Դավիդ Վիլյա«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտնել է, որ «Արսենալը» պետք է հրաժարվի իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյաին ձեռք բերելու ցանկությունից:

Թվում էր, թե «զինագործները» լավ հնարավորություն ունեն ստանալ 31-ամյա ֆուտբոլիստին, ով ընթացիկ մրցաշրջանում ընդամենը վեց անգամ է եղել կատալոնյան ակումբի մեկնարկային կազմում:

Պատճառներից առաջինը, որ «Բարսելոնան» դեռևս ֆինանսական հաշվարկներ ունի լոնդոնյան ակումբի հետ Սեսկ Ֆաբրեգասի և Ալեքս Սոնգի տրանսֆերների հետ կապված: «Արսենալը» հուսով էր, որ կօգտագործի այդ հանգամանքը բանակցելու համար:

Երկրորդը, ինչպես հաղորդում է ESPN-ը, Վիլյան ցանկություն էր հայտնել տեղափոխվել «Արսենալ»: Աղբյուրի հաղորդմամբ Արսեն Վենգերը անձմամբ հանդիպել է Վիլյաի հետ և նրան խնդրել, որ տեղափոխվի «Էմիրեյթս»:

Սակայն Ռոսելը պարզ հասկացրել է, որ Վիլյաին ստանալու «Արսենալի» ցանկությունը անկատար կմնա: Համենայն դեպս այս հունվարին:

-Ես հերքում եմ այս տրանսֆերը: Նա մեր ֆուտբոլիստն է և մենք ունենք նրա կարիքը: Առջևում դեռ մրցաշրջանի երկար հատվածն է,- ասել է Ռոսելը:

Հետաքրքիր փաստեր