ՈՒԵՖԱ-ն կարող է «Արսենալի» դարպասապահ Վոյեցեխ Շեսնիին պատժել՝ «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ խաղում դաշտից հեռացվելուց հետո արված անպարկեշտ ժեստի համար:
Լեհ դարպասապահն այդ խաղում վերջին հույսի խախտման համար պատժվեց կարմիր քարտով և իր թիմի դարպասին 11 մետրանոց նշանակվեց, որը, ճիշտ է, չկարողացավ իրացնել Դավիդ Ալաբան:
Դաշտից հեռանալուց Շեսնին անհարգալից ժեստ ցույց տվեց, որն այժմ կարող է քննել ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն: Այս մասին հաղորդում է ESPN-ը: Նշենք, որ Վոյցեխն ամեն դեպքում բաց կթողնի «Բավարիայի» դեմ պատասխան խաղը: