«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սէր Ալեքս Ֆերգյուսոնը հույս է հայտնել, որ իր թիմի լավագույն ռմբարկու Ռոբին վան Պերսին կմասնակցի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ երեկ կայացած խաղում Ռոբինը վնասվածք ստացավ և փոխարինվեց առաջին խաղակեսում: Այդ խաղում «մանկունյանցիները» հաղթեցին 0:2 հաշվով:
-Կարծում եմ, որ նա մի քանի օր էլ ցավեր կունենա, սակայն հուսով եմ, որ ապաքինված կլինի «Ռեալի» հետ խաղից առաջ,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Սէր Ալեքսը: