Գերմանական «Վոլֆսբուրգը» ցանկանում է պայմանագրեր կնքել «Չելսիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյունեի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Շինջի Կագավայի հետ:
Եվ բելգիացի, և ճապոնացի ֆուտբոլիստներն իրենց ակումբներում բավական խաղային ժամանակ չեն ստանում և կարող են մտածել ակումբները փոխելու մասին: Եվ «Վոլֆսբուրգը» պատրաստվում է ձմռանը ձեռք բերել այս ֆուտբոլիստներին:
-«Վերդերում» հանդես գալու տարիներին Դե Բրյունեն ցույց տվեց իր լավագույն որակները, իսկ Կագավան փայլուն էր հանդես գալիս Դորտմունդի «Բորուսիայում»:
Եթե այդպիսի ֆուտբոլիստները հասանելի լինեն, ապա մենք անպայման կփորձենք նրանց ձեռք բերել,- Bild պարբերականին հայտնել է գերմանական ակումբի սպորտային տնօրեն Կլաուս Ալլոֆսը: