• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վորմը հիանում է Միչույով

Միչու«Սուոնսիի» դարպասապահ Միխել Վորմը իր հիացմունքն է հայտնել թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Միչույի հանդեպ:

Ամռանը ուելսյան ակումբը կորցնելով Գիլֆի Սիգուրդսոնին՝ ընդամենը 2 մլն ֆունտով գնեց Միչույին: 26-ամյա իսպանացին արագ հարմարվեց նոր թիմին և ինտեգրվեց Միքայել Լաուդրուպի խաղային ձեռագրին: Կարճ ժամանակում Միչուն դարձավ ակումբի առաջատար խաղացող:

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրից հետո Միչուն իր հաշվին 10 գոլ է գրանցել, իսկ վերջին տուրում 2 գնդակ ուղարկեց «Արսենալի» դարպասը:

Վորմը, ով վնասվածքից հետո արդեն վերադարձել է մարզումներին, հիանում է իսպանացի թիմակցով:

-Կարծում եմ՝ շատ քչերը գիտեին Միչուի մասին նախքան նրա «Սուոնսի» տեղափոխվելը: Ամեն անգամ նա հայտնվում է ճիշտ տեղում և ճիշտ պահին,- ասել է Վորմը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր