Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսին»։
Յուրգեն Կլոպի թիմը տարավ իր հերթական հաղթանակը՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով դաշտի տերերի դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Մոհամեդ Սալահը և Վիրջին Վան Դեյքը։
Այս հաղթանակից հետո մերսիսայդյան ակումբը միավորների քանակը հասցրեց 48-ի։
Գոլեր․ Սալահ՝ 18ր, Վան Դեյկ՝ 68ր։