Մոտակա հանդիպումը

22 հոկտեմբեր 2021, 23:00

mnatany.am

Վերլուծություններ

Այս նյութի հեղինակը Կարեն Պողոսյան խմբագիրն է

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջողության ամենակարևոր գրավակններից է, թե ինչպես կկառուցի ու ինչպիսին կլինի Սուլշերի և Ռոնալդուի հարաբերությունը։

 

 

«Չեմպիոնների Լիգայի խաղերից հետո, հատկապես, երբ հանդիպումը արտագնա էր, մենք Մադրիդ ենք վերադառնում, սովորաբար, առավոտյան ժամը 3-ին կամ 4-ին, քանի որ խաղերից հետո լինում են դոպինգ թեստեր, այնուհետև օդանավակայան, ինքնաթիռ ու թռիչք։ Հաջորդ օրը նույնպես մարզումներ էին, այնպես որ ֆուտբոլիստները ժամանելուն պես անմիջապես նստում էին իրենց մեքենաները և սլանում  տուն։

 

Հաջորդ օրը մարզումներ են, մի քանի օր հետո առաջնության հերթական խաղը։ Բոլոր խաղացողները շտապում էին շուտ հասնել տուն և հանգստանալ։ Բոլորը բացի Կրիշտիանու Ռոնալդուից։ Մի անգամ, այդպես վերադառնալուց հետո ես շրջվում և տեսնում եմ, որ նա Պեպեին ու Կոենտրաուին քաշելով տանում է իր հետ ու ասում, որ գնում են սառցային լոգանք ընդունելու։ Ու այս ամենը սովորական երևույթ էր դարձել։ Կրիշտիանուի նման պրոֆեսիոնալիզմն է նրան հասցրել նման գերմարդկային մարզավիճակի ու դրականը նաև այն էր, որ նա ավելի լավն էր դարձնում իր շրջապատին ևս»։

 

Հիշում է Կառլո Անչելոտտիի օգնական Պոլ Կլեմենտը, ով իտալացի մասնագետի հետ աշխատել է «Ռեալում»։

 

Այս ամենը իհարկե երազանք է մարզիչների համար, ովքեր իրենց կազմում կարող են ունենալ նման պրոֆեսիոնալի։ Նրա բոլոր տիտղոսները անհատական նվաճումները և ռեկորդները պրոֆեսիանոլ աշխատանքի արդյունք են։

 

Բայց այս ամենի հետ միասին Ռոնալդուին պետք է կարողանալ ղեկավարել։ Այս ամենի մասին մի քանի անգամ բարձրաձայն խոսել են տարբեր ձևերով՝ մատնանշելով, որ Սուլշերը պետք է կարողանա «ընդհանուր լեզու» գտնել պորտուգալացու հետ, բավարարել նրա «եսը»։

 

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Կառլո Անչելոտտին, Լուիս Ֆելիպե Սկոլարին, Զինեդին Զիդան։ Այս մարզիչները յուրահատուկ ձևով էին վերաբերում Կրիշտիանուին, արդյունքում պորտուգալացին երջանիկ էր խաղադաշտում։ Այս բոլոր մարզիչները կարողացել են լավագույնը վերցնել Ռոնալդուից հենց հատուկ վերաբերմունքի, զրույցների շնորհիվ։

 

Բայց կան նաև այլ մարզիչներ, ովքեր չեն կարողացել ղեկավարել Ռոնալդուին, չեն կարողացել բավարարել նրա «եսը», ինչի արդյունքում նրանց հարաբերությունները չեն ստացվել։ Ռաֆայել Բենիտեսը, Մաուրիցիո Սարրին, Կառլուշ Կեյրուշը տապալել են հարաբերությունները աստղային պորտուգալացու հետ։ Ոսկե օրենք կա Ռոնալդուի հետ հարաբերություններում․ պետք է անել այնպես, որ նա երջանիկ լինի, բայց ասելը միշտ էլ ավելի հեշտ է, քան այն իրագործելը։

 

Երբ Կառլո Անչելոտտին առաջին անգամ գլխավորեց «Ռեալը», հայտարարեց, որ թիմին տեսնում է 4-3-2-1 տակտիկական սխեմայով, որը պետք է դառնա բազային թիմի համար։ Նա նույնիսկ այդ թեմայով գիրք հեղինակեց «Il Mio Albero Di Natale» («Իմ Ամանօրյա Տոնածառը»), որի անվանումը հենց այդ գաղափարից էր ծնվել։

Անչելոտտին արդեն նկարագրել էր, պատկերել էր տակտիկական սղեման, թե ինչպես պետք է խաղար «Ռեալը» մինչ խաղացողների՝ հանգստից վերադառնալը։  Այդ դասավորւթյամբ ռոնալդուն խաղալու էր կենտրոնական հարձակվող, բայց երբ ֆուտբոլիստները վերադարձան Կրիշտիանուն առանձին զրույց ունեցավ իտալացի մարզչի հետ։

Կլեմենտը պատմում է․  «Կրիշտիանուն մոտեցավ Անչելոտտիին և ասաց, որ նրան ավելի հարմար է խաղալ ձախից, քան որպես կենտրոնական հարձակվող։ Կառլոն համաձայնվեց, ինչը նրա հոյակապ հատկանիշներից է, ով շատ լավ էր կարողանում լսել ու հասկանալ ֆուտբոլիստներին․ այդ պատճառով էլ նա այնպիսի ձևաչափ ընտրեց, որը հարմար կլինի Ռոնալդուին»։

 

Այս պահի դրությամբ, երբ Կրիշտիանուն արդեն 36 տարեկան է Սուլշերին շատ հարմար է նրան կենտրոնական հարձակվող խաղացնելը, բայց նաև տեղաշարժերով, որին պետք է հարմարվի կիսապաշտպանական գիծը վերադասավորվելով։

«Ամենամեծ սխալը՝ Կրիշտանուին ստիպել խաղալ մարզչի ձևաչափով, կամ ձևաչափը ավելի կարևորել, քան նրան։ Սա ամենամեծ սխալն է։ Պետք չի մտածել, որ Ռոնալդուն իրեն կպահի ինչպես սովորական խաղացող, մի պարզ պատճառով,  քանի որ նա սովորական խաղացող չէ»,- ասում է պորտուգալացի նախկին մարզիչնեչից մեկը։

 

Այտոր Կարանկան, ով Ժոզե Մոուրինյոի օգնականն էր «Ռեալում» Ռոնալդուի մասով նշում է հետևյալը․ «Պահեր են եղել, երբ ռոնալդուն գոլեր էր հեղինակում, բայց պահեր էլ կար, երբ նա պետք է պաշտպանվեր ամբողջ թիմի հետ, հենց սա էր պահանջում Ժոզեն։ Նա միշտ պետք է լսեր, որ լավագույնն է, բայց Մոուրինյուն հաճախակի այնպես էր մոտիվացնում Ռոնալդուին, երբ ստիպում էր խաղադաշտում մարզչն ապացուցել որ նա լավագույնն է, ու տպավորություն էր ստեղծվում,ամեն գոլի հետ Ռոնալդուն կարծես հարցնում էր մարզչին «մի՞թե դու չես տեսնում, որ ես լավագույնն եմ»։

 

Խնդիրը հարաբերության հավասակշռվածության մեջ է նաև, ինչին հաջողվում էր հասնել Մոուրինյուին։ Նրանց հաջողվեց հաղթել Լա Լիգան, երբ Եվրոպայում ու Իսպանայում թագավորում էր Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնան», բայց այդ հավասակշռվածությունը խախտվեց Ժոզեի երրորդ տարում «Ռեալում»։

 

Ռոնալդուի մասով Կարանկան շաորւնակում է․ «Մեծ պաիվ էր նրա հետ կիսել հանդերձարանը։ Ես չեմ տեսել ավելի մեծ պրոֆեսիոնալի, ավելի մեծ ինքնաքննադատի ու ավելի մեծ սեփական անձի նկատմամբ պահանջողի։ Նա ձգտում էր կատարելության ամեն օր»։

 

Ռոնալդուի այլ մարզիչներից ամենակարևորը իհարկե Ֆերգյուսոնն է։ Սըր Ալեքսը գիտեր ինչպես վարվեր և ինչպես խոսեր։ Այս երկուսի միջև ձևավքրվել էր հատուկ քիմիա, երկուսն էլ մեկը մյուսով հիանում են մինչև հիմա։

Ռիո Ֆերդինանդը իր ինքնակենսագրականում պատմում է հետևյալը․ «Մենք Չեմպիոնների Լիգայում խաղ ունեինք «Բենֆիկայի» դեմ ։ Ռոնալդուն շատ էր չարաշում անհատական խաղը և հաճախ էր կորցնում գնդակը։ Մենք այդ խաղը պարտվեցինք, հանդիպումից հետո Ֆերգին ուղղակի ավիրեց Ռոնալդուին․ «Դու միայնա՞կ ես խաղում, ո՞ւմ տեղն ես քեզ դրել գրողի տանի»։

Բայց Սըր Ալեքսը արդարամիտ էր։ Նույն ձև նականգնեց Ռոնալդուի կողքին երբ մարզման ժամանակ Ռոուդ վան Նիստելռոյը հրեց Կրիշտիանուին փոխանցում չկատարելու համար։ Հոլանդացին ուղղակի լքեց մանկունյանական ակումբը։

Ֆիլ Նևիլը նշում է, որ երբ Ֆերգյուսոնը, երբ խոսում էր Կրիշտիանու հետ միշտ բռնում էր նրա ձեռքը, որպեսզի շփումը ավելի ջերմ լինի։ Շոտլանդացին շատ լավ էր զգում մթնոլորտը։

Արեք այնպես, որ Կրիշտիանուն «շնորհակալ» լինի ձեզ և նա ամեն ինչ կանի ձեզ համար խաղադաշտում։

 

Մյուս մարզիչներից Ռաֆա Բենիտեսը ըստ «Էլ Պաիս» թերթի իր օգնականի միջոցով Ռոնալդուին էր փորձել փոխանցել այն դրվագները, երբ Կրիշտիանուն գնդակ էր կորցնում, ինչին ի պատասխան Ռոնալդուն ասաց․ « Ասա նրան, որ ես կուղարկեմ իմ գոլերը, թող դիտի ու ուսումնասիրի»։

Կամ Մաուրիցիո Սարրիի հետ, երբ իտալացի մարզիչը «Միլանի» հետ խաղում «համարձակվեց» պորտուգալացուն փոխարինել 55-րդ րոպեին։ Կրիշտիանուն ուղղակի չնկատեց մարզչին, գնաց անմիջապես հանդերձարան լոգանք ընդունեց ու լքեց մարզադաշտը հանդիպման ավարտից շատ առաջ։

Պոլ Կլեմենտը այսպես է նկարագրում Ռոնալդուի հետ աշխատանքը․ «Նա շատ հետաքրքիր մարդ է։  Կարող ես նստել նրա կողքին ու խոսել ամեն ինչից՝ բիզնեսից, մոլորակներից , կենդանիներից։ Նա, շփման առումով, շատ հետաքրքիր ու անմիջական տղա է։ Դուք կարող եք պայմանագիր կնքել երիտասարդ ֆուտոբլսիտների հետ անցկացնեք հավաք, և նրանք գան հենց ժամանակին, կամ ուշացած, բայց ոչ Ռոնալդուն, ինչպես մարզմանը, այնպես էլ կոնֆերանսներին նա շատ լուրջ էր վերաբերում»։

«Մի անգամ նա ինձ անգելերենից քերականան հարց տվեց, որի պատասխանը ես չգիտեի, ու նա զարմացավ, ինչպես թե, ես՝ լինելով անգլիացի չգիտեն դրա պատասխանը։ Այդ ժամանակ նա երեք կամ չորս տարի Մադրիոդում էր արդեն, բայց շարունակում էր անգլերեն սովորել»։

 

Այս ամենը իհարկե Սուլշերը պետք է հաշվի առնի, և ինչքան էլ Ռոնալդուն լինի իր նախկին խաղընկերը, շփման քիմիա կա, որ լավ կլինի նորվեգացի մասանեգտը ուսումնասիրի ու փորձի կրկնօրինակել Ռոնալդուին մարզած մարզիչների միայն հաջող փորձերը։

 

                                                                                                                Կարեն Պողոսյան