• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տիագոյի՝ Լիվերպուլ տեղափոխությունից շահում է ամբողջ Պրեմիեր Լիգան

Երեկ պաշտոնապես հաստատվեց․ Տիագո Ալկանտարան տեղափոխվել է Լիվերպուլ։ Մյունխենյան ակումբի արդեն նախկին ֆուտբոլիստը տեսահաղորդագրության միջոցով հրաժեշտ տվեց Բավարիային ու նրա երկրպագուներին։

Լիվերպուլը ձեռք բերեց ոչ միայն հոյակապ ֆուտբոլիստի, այլ նաև իսկական ջենթլմենի, ով օրինակելի էր, թե խաղադաշտում թե դրանից դուրս։

Այս տրանսֆերից շահում են ոչ միայն Լիվերպուլը, այլ նաև ամբողջ ԱՊԼ-ը։ Բարի գալուստ Մառախլապատ Ալբիոն Տիագո։

«Այո, սա ամենաբարդ որոշումն էր իմ կարիերայում։ Ես որոշել եմ լքել այս հրաշալի ակումբը։  Բավարիայում վերջին 7 տարիներին ես որպես ֆուտբոլիստ աճել ու զարգացել եմ։ Եղել են հաղթանակներ ու հիշարժան պահեր, եղել են նաև դժվար ժամանակներ։

Ամենից շատ ես հպարտանում եմ նրանով, որ Մյունխեն եկա երիտասարդ՝ լի երազանքներով, իսկ հեռանում եմ ամբողջովին կայացած, համահունչ եղած թիմի փիլիսոփայության, լեզվի և մշակույթի հետ։

Ես և իմ ընտանիքը  ապրել ենք ֆանտաստիկ պահեր թե քաղաքում թե մեր սիրած «Ալյանց Արենայում»։ Դուք՝ Բավարիայի ընտանիքը, ինձ շատ լավ եք վերաբերվել, ու ամեն վայրկյան ցույց եք տվել ձեր սերը իմ նկատմամբ։

Իմ որոշումը կապված է միայն սպորտի հետ։ Ինձ, որպես ֆուտբոլիստի նոր մարրտահրավերներ են պետք, որպեսզի ես զարգանամ, ինչպես որ զարգացա Բավարիայում։

Բավարիան միշտ կմնա այն վայրը, որտեղ ես զգում եմ ինձ ինչպես տանը։ Անսահման շնորհակալություն քեզ, Բավարիա»։

Հետաքրքիր փաստեր