• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տոմաշ Ռոսիցկին ցանկանում է ավելի հաճախ խաղալ

Տոմաշ Ռոսիցկի«Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին խոստովանել է, որ գտնվում է լավ մարզավիճակում և հույս ունի ավելի շատ խաղային ժամանակ ստանալ:

Փորձառու կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց թողեց ընթացիկ մրցաշրջանի սկիզբը: Նա ընդամենը 9 հանդիպման է մասնակցել՝ հաշվի առնելով բոլոր առաջնությունները:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոսիցկին դեռ ոչ մի անգամ չի հայտնվել թիմի մեկնարկային կազմում: Չեխ ֆուտբոլիստը հարգում է գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի որոշումը, սակայն ցանկանում է ավելի հաճախ հայտնվել դաշտում:

-Բնականաբար, կցանկանայի ավելի հաճախ խաղալ: Ակնհայտ է: Ինձ շատ լավ եմ զգում:

Երբ մարզիչն ընտրում է ինձ, ես կատարում եմ բոլոր տակտիկական առաջադրանքները: Կարծում եմ, որ ամաչելու բան չունեմ: Սա մարզչի թիմն է, և ես ամբողջությամբ հարգում եմ նրա որոշումը: Ես չեմ կարող այլ բան անել, քան լավ մարզվել և սպասել իմ հնարավորությանը:

Թիմը խնդիրներ ունի: Հետևաբար մենք հնարավորություն ու ժամանակ չունենք բողոքելու, որ քիչ ենք խաղում: Ամենակարևոր բանը, որ ես ուզում եմ, այն է, որ իմ սիրելի ակումբը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճի,- ասել է Տոմաշը: CTK