• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտենհեմը» առաջարկ է արել Քրիստիան Էրիկսենի համար

Քրիստիան Էրիկսեն«Տոտենհեմը» Քրիստիան Էրիկսենի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար առաջարկ է արել հոլանդական «Այաքսին»: Սակայն պատսախան է ստացել, որ ֆուտբոլիստը չի վաճառվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Անցած ամառ «Տոտենհեմը» բաժանվեց այնպիսի խաղացողներից, ինչպիսին Լուկա Մոդրիչն ու Ռաֆայել Վան Դեր Վաարտն են: Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում էր որպես փոխարինող թիմ հրավիրել Ժոաո Մոուտինյոին, սակայն այդպես էլ չկարողացան իրականացնել պորտուգալացու տրանսֆերը:

Ակնհայտ է, որ «Տոտենհեմին» պետք է ստեղծագործ ֆուտբոլիստ: Ինչի համար էլ լոնդոնցիները առաջարկ են արել «Այաքսին»: Սակայն «Այաքսը», որը անցած ամառ «Տոտենհեմին» զիջեց իր ավագ Յան Վերտոնգենին, չի պատրաստվում մինչև մրցաշրջանի ավարտը բաժանվել Էրիկսենից:

Ավելացնենք, որ 20-ամյա դանիացու ծառայություններով հետաքրքրված են նաև մանչեսթերյան երկու ակումբները: Goal