• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտենհեմ» 2-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Տոտենհեմ - ԼիվերպուլՊրեմիեր Լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում: «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին»: Վիլաշ-Բոաշի սաները վստահ սկսեցին խաղը և արդեն 7-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Գարեթ Բեյլը ձախ եզրով փայլուն անցում կատարեց՝ գնդակը ուղարկելով «Լիվերպուլի» տուգանային հրապարակ: Լենոնին այլ բան չէր մնում, քան գնդակը ուղարկել Ռեյնայի դարպասը՝ 1:0: Իսկ արդեն 16-րդ րոպեին Բեյլը հուժկու հարվածով կրկնապատկեց հաշիվը՝ 2:0: Առաջին խաղակեսի մնացած հատվածում «Լիվերպուլը» մի քանի վտանգավոր պահ ստեղծեց: Երկու անգամ փայլուն խաղաց Ուգո Լյորիսը, մեկ անգամ էլ «կարմիրների» բախտը չբերեց:

Երկրորդ խաղակեսի սկիզբը «Լիվերպուլը» ակտիվ սկսեց, սակայն «Տոտենհեմը» կարողացավ գրագետ պաշտպանվել: «Լիվերպուլը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը 72-րդ րոպեին: Ինքնագոլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը՝ 2:1:

Գոլից հետո «Լիվերպուլը» ամբողջ թիմով նետվեց գրոհի և մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր էր ստեղծում Ուգո Լյորիսի դարպասի մոտ: Սակայն այդպես էլ թիմերը չկարողացան փոփոխություն մտցնել հաշվի մեջ: «Տոտենհեմը» հաղթեց անչափ դժվար խաղում:

Գոլեր. Ահարոն Լենոն՝ 7ր, Գարեթ Բեյլ՝ 16ր, Գարեթ Բեյլ՝ 72ր

Հետաքրքիր փաստեր