Սուլշերը հոյակապ էր պատրաստվել մանչեսթերյան դերբիին
07.03.2021, 22:33
Այսօր, 22:00
06.01.2021, 07:10
Սիսսոկոյի և Սոնի գոլերի շնորհիվ Տոտտենհեմը հաղթանակի հասնելով Բրենթֆորդի նկատմամբ (2-0 ), իններորդ անգամ դուրս եկավ Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ հաղթող է ճանաչվել չորս անգամ, վերջին անգամ ՝ 2008 թվականին։
Ժոզե Մոուրինյուն այս հանդիպումը համարեց «ամենակարևորը» իր՝ Տոտտենհեմյան կարիերայի ընթացքում․ «Սա շատ կարևոր հաղթանակ էր, և մենք ընդամենը մեկ հաղթանակի հեռավորության վրա ենք գտնվում տիտղոսից»,- եզրափակեց մարզիչը։
Պորտուգալացի մասնագետը Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ դուրս է գալիս արդեն երրորդ անգամ։
Եզրափակիչի մյուս ուղեգրի համար պայքարելու են մանչեսթերյան թիմերը, որոնց հանդիպումը կայանալու է այսօր՝ 23։45-ին։
Եզրափակիչը, որ ավանդույթի համաձայն անցկացվելու է Ուեմբլի մարզադաշտում տեղի կունենա ապրիլի 25-ին։
07.03.2021, 22:33
07.03.2021, 19:55