«Տոտտնեհմի» գլխավոր մարզչի թեկնածուների թվում է հայտնվել հոլանդական «Այաքսի» մարզիչ Ֆրանկ դե Բուրը: Այս մասին հաղորդում է Daily Mirror պարբերականը:
Լոդոնյան ակումբի սեփականատեր Դանիել Լևիին դե Բուրի թեկնածությունն առաջարկել է տեխնիկական տնօրեն Ֆրանկո Բալդինին: Իտալացի տնօրենն կարծում է, որ Ֆարնկը լավ կհամապատասխանի «Տոտտենհեմի» խաղաոճին:
Աղբյուրը հայտնում է նաև, որ «Տոտտնեհմն» արդեն բանակցություններ է սկսել հոլանդացի մասնագետի ներկայացուցչի հետ: Եթե դե Բուրն ստանա և ընդունի «Տոտտենհեմի» առաջարկն, ապա իր հետ «Ուայթ Հարթ Լեյն» կտանի «Արսենալի» լեգենդ Դենիս Բերկամպին: