Մոտակա հանդիպումները

19 մայիս 2022, 21:00

mnatany.am

Նորություններ

«Տոտտենհեմը» դարձյալ հետաքրքրվում է Դամիաոյով

09.01.2013, 12:27

Լեանդրո Դամիաո«Տոտտենհեմը» հրաժարվել է ձեռք բերել «Կրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զախային: Փոխարենը լոնդոնցիները պատրաստվում են պաշտոնական առաջարկ անել բրազիլական «Ինտերնասիոնալին»՝ թիմի հարձակվող Լեանդրո Դամիաոյի տրանսֆերը ձեռք բերելու համար:

 

20-ամյա Զախան հանդիսանում է Պրեմիեր Լիգայի գրանտ ակումբների ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը: Սակայն Չեմպիոնշիպում հանդես եկող ակումբը իր ֆուտբոլիստի համար պահանջում է 20 մլն ֆունտ:

 

Ինչպես հայտնում է ESPN-ը, «Տոտտենհեմը» դուրս է եկել Զախայի համար մղվող պայքարից:

 

Միաժամանակ «Տոտտենհեմը» իր ուշադրությունը դարձրել է «Ինտերնասիոնալի» հարձակվող Դամիաոյին: Աֆրիկյան ազգերի գավաթի պատճառով Վիլաշ-Բոաշը կմնա միայն Ջերմեյն Դեֆոյի հույսին:

 

Դամիաոն «Տոտտենհեմի» տրանսֆերային նպատակն էր նաև անցած տարիներին: Մոտակա օրերին «Տոտտենհեմը» պատրաստվում է 15 մլն ֆուտն առաջարկել բրազիլական ակումբին: Goal

«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

15.08.2021, 21:22

«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...

Դելե Ալլին կարող է տեղափոխվել Փարիզ

27.01.2021, 20:53

Դելե Ալլին կարող է տեղափոխվել Փարիզ

Տոտտենհեմի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ՊՍԺ։

կարդալ...