Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Տոտտենհեմը» հյուրընկալվեց Միլանի «Ինտերին»: Թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր անգլիացիների 3:0 հաշվով հաղթանակով:
Այս խաղում ավելի ուժեղ գտնվեցին իտալացիները, ովքեր խաղի հիմնական ժամանակում կարողացան 3 գնդակ խփել և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակի 6-րդ րոպեին Էմանուել Ադեբայորը գրավեց Հանդանովիչի պաշտպանած դարպասը՝ ընդհանուր հաշիվը դարձենելով 3:4: Խաղի 110-րդ րոպեին «Ինտերը» ևս մեկ անգամ հաջողության հասավ՝ 4:1 (4:4):
Խաղն ավարտվեց 4:1 հաշվով և շնորհիվ մրցակցի հարկի տակ խփած գնդակի, «Տոտտենհեմը» անցավ հաջորդ փուլ:
Գոլեր. Կասանո՝ 20ր, Պալասիո՝ 52ր, Գալաս՝ 75 (ինքն.), Ադեբայոր՝ 96ր, Ալվարես՝ 110ր