«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդի պայմանագրի դադարեցման մասին: Հիշեցնենք, որ Շերվուդը «Տոտտենհեմը» գլխավորեց նոյեմբերին, երբ ակումբը հեռացրել էր Անդրե Վիլաշ-Բոաշին: Այդ ժամանակ Թիմը մարզչական փորձ չուներ:
45-ամյա Շերվուդին հաջողվեց սկզբնական շրջանում կենդանություն տալ թիմին և որոշ ժամանակ «Տոտտենհեմը» փայլուն ելույթներ էր ունենում: Սակայն լավագույն քառյակում տեղ գտնելու համար մղվող պայքարում նա պարտվեց «Արսենալին» և «Էվերթոնին»:
-Մենք Թիմին նշանակեցինք մրցաշրջանի կեսին, քանի որ նա լավ գիտեր ֆուտբոլիստներին և ակումբը: Այդ ժամանակ մենք 18 ամսվա պայմանագիր ստորագրեցինք, այն պայմանաով, որ մրցաշրջանի ավարտից հետո հնարավորություն կունենաք դադարեցնել պայմանագիրը, և այժմ մենք օգտվում ենք այդ հնարավորությունից,- ասել է «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին