• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» կարող է գավաթ նվաճել այս մրցաշրջանում

«Տոտտենհեմի» ավագ Ուգո Լյորիսը զգում է, որ իր թիմն ի վիճակի է նվաճել գավաթ այս մրցաշրջանում:

Վերջերս Լյորիսը տոնեց 10-ամյակը «Տոտտենհեմում», և այդ ամբողջ ընթացքում Ուգոն այստեղ թիմային ոչ մի գավաթ չի նվաճել:

Լյորիսի և նրա թիմակիցներից շատերի համար գավաթային երաշտը հաղթահարելու վերջին մեծ հնարավորությունը երեք տարի առաջ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլին» չպարտվելն էր:

Այնուամենայնիվ, Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ թիմի առաջընթացը լավատեսություն է ներշնչում Լյորիսում։ 35-ամյա ֆրանսիացին կարծում է, որ «Տոտտենհեմը» ունակ է մեծ բաների իր ներկայիս մարզավիճակում:

«Այո, ես դեռ ցանկություն ունեմ գավաթներ նվաճելու և հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել, բայց ինչպես ասացի, դա մեծ ջանք ու աշխատանք կպահանջի»:

«Ես զգում եմ և հավատում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, սակայն մենք գիտենք, որ Անգլիայում և Եվրոպայում շատ մրցակից ակումբներ կան, ուստի պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել»:

«Սակայն մենք ունենք այս հավատը, և սա ամենակարևորն է: Մենք զգում ենք, որ պատրաստ ենք պայքարել գավաթների համար»:

«Մենք զգում ենք, որ ավելացնում ենք, բայց գիտենք, որ դա երբեք բավարար չէ: Դուք միշտ պետք է քարկոծեք ինքներդ ձեզ, ավելի լավը դառնաք և դուրս գաք ձեր կաշվից, եթե ցանկանում եք հաջողության հասնել», – Լյորիսի խոսքերն է մեջբերում The Independent-ը:

Հետաքրքիր փաստեր