• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» կարող է դուրս գալ շուկա հարձակվող ձեռք բերելու համար

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ չի բացառվում նոր հարձակվողի ձեռք բերելը տրանսֆերային պատուհանի մնացած այս մեկ-երկու օրերի ընթացքում: Այս մասին հայտնում է Goal պարբերականը:

Էմանուել Ադեբայորի՝ աֆրիկյան ազգերի գավաթին մեկնելը և Ջերմեյն Դեֆոյի վնասվածքը հարված հասցրին լոնդոնյան ակումբի հարձակողական ներուժին: Այժմ Վիլաշ-Բոաշը հազիվ թե կարող է հարձակման գծում օգտագործել Կլինտ Դեմփսիին, որին ոչ մի կերպ մաքուր հարձակվող չես կարող անվանել:

-Մենք կայունություն ենք ձեռք բերել 4-4-2 սխեմայով, հետևաբար մեզ ևս մեկ հարձակվող է անհրաժեշտ: Կփորձենք ինչ-որ բան անել, եթե այդպիսի հնարավորություն ունենանք: Հունվարյան պատուհանը հատուկ պահանջներ ունի: Գներն այստեղ կարող են աբսուրդի հասնող բարձր լինել,- հայտնել է պորտուգալացի մասնագետը: