• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» միացել է Մխիթարյանի համար մղվող պայքարին

Հենրիխ ՄխիթարյանԻտալական մամուլի տեղեկությունների համաձայն, «Տոտտենհեմը» սկսել է հետաքրքրվել «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Լուրերի համաձայն, «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան կապ է հաստատել «Տոտտենհեմի» նոր սպորտային տնօրեն Ֆրանկո Բալդինիի հետ՝ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության հետ կապված:

Չի բացառվում, որ Պաուլինյոյին ձեռք բերելուց հետո լոնդոնցիներն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Հենրիխ Մխիթարյանի կողմը, ում համար պատրաստ կլինեն վճարել 22 մլն եվրո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հաստատել է Դորտմունդի «Բորուսիայի» կողմից հետաքրքրությունը հայ կիսապաշտպանի նկատմամբ: Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Մախաչկալայի «Անժին» լի է հաստատակամությամբ և պատրաստ է ֆուտբոլիստին ձեռք բերել 35 մլն եվրոյով:

Հետաքրքիր փաստեր