«Տոտտենհեմը» մտադիր է Էրիկ Լամելայի փոխարեն ակումբ հրավիրել Լևերկուզենի «Բայերի» աստղ Սոն Հին Մինին։
Երկու տարվա ընթացքում Լամելան այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել անգլիական ֆուտբոլում և այժմ բանակցություններ է վարում «Ինտեր» տեղափոխվելու համար։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն որոշել է չկանգնել իր հայրենակցի ճանապարհին, ով ցանկանում է վերադառնալ Ա Սերիա։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Տոտտենհեմը» մտադիր է արգենտինացու տեղը հրավիրել Սոնին։ Լոնդոնցիներն արդեն 18 մլն ֆունտ են առաջարկել գերմանական ակումբին։ Առաջիկայում բոնուսների հետ միասին 23-ամյա հարավկորեացու համար առաջարկվող գումարը կարող է հասնել 22 մլն ֆունտի։
«Սոնալդո» մականունով Սոնը կարող է խաղալ ցանկացած եզրում։ Նա հիմնականում կատարում է երկրորդ հարձակվողի դերը։ Բունդեսլիգայում մասնակցած 131 խաղում նա դարձել է 41 գոլի հեղինակ։