Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը
04.10.2021, 09:42
25.05.2014, 10:36
«Տոտտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխին, որպես փոխարինող Ուգո Լյորիսին, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կլքի «Ուայթ Հարթ Լեյնը»:
2013/14 մրցաշրջանի արդյունքում «Տոտտենհեմը» կրկին չկարողացավ տեղ գտնել Չեմպիոնների Լիգայի գոտում, և այժմ սպասվում է, որ Լյորիսի գլխավորությամբ մի շարք աստղեր կլքեն Հյուսիսային Լոնդոնը:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, 27-ամյա ֆրանսիացու համար պայքարում են «Բարսելոնան», ՊՍԺ-ն և «Ռոման»: «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին մտադիր է իր դարպասապահի համար պահանջել 30 մլն ֆունտ:
Լյորիսի փոխարեն լոնդոնյան ակումբը պատրաստ է հրավիրել 32-ամյա Չեխին, ով, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կկորցնի տեղը հիմնական կազմում, երբ «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնա Տիբո Կուրտուան: Հիշեցնենք, որ Չեխը «ազնվականների» հետ է 2004թ-ից և այդ ընթացքում մասնակցել է ավելի քան 470 խաղի:
04.10.2021, 09:42
28.09.2021, 11:04