«Ինտերնասիոնալի» նախագահ Ջովաննի Լուիջին հայտնել է, որ «Տոտտենհեմը» նորից սկսել է հետաքրքրվել Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Լեանդրո Դամիայով:
Արդեն մի քանի տարի լոնդոնյան ակումբը փորձում է ձեռք բերել Դամիաոյին: Երբ հունվարին ակումբին նորից չհաջողվեց ձեռք բերել խաղացողին, գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնեց, որ Լեանդրոն ընդմիշտ հանվել է «Տոտտենհեմի» տրանսֆերային ցուցակից:
Մինչդեռ «Տոտտենհեմի» ներկայացուցիչները շարունակում են հետևել 23-ամյա բրազիլացուն: Մեծ է հավանականությունը, որ ամռանը Դամիաոն կմեկնի Անգլիա: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
-Եթե ակումբը որևէ խաղացողի է ցանկանում, ապա պետք է դիմի այն ակումբի նախագահին, որտեղ տվյալ ֆուտբոլիստը հանդես է գալիս, և ոչ թե պայմանավորվի գործակալի հետ: Սա սխալ մոտեցում է:
Վերջերս մենք զրուցել ենք «Տոտտենհեմի» հետ, և շատ մեծ է հավանականությունը, որ հաջորդ մրցաշրջանում Լեանդրոն հանդես կգա Անգլիայում,- հայտնել է Լուիջին: Tutto Mercato