«Տոտտենհեմը» պատրաստվում է իր կիսապաշտպան Անդրոս Թաունսենդին նոր պայմանագիր առաջարկել՝ ավելի բարձր աշխատավարձով:
Նախորդ մրցաշրջանում «Քունիս Պարկ Ռեյնջերսում» հանդես ագլուց հետո Անդրոսը վերադարձավ «Տոտտենհեմ», որտեղ փայլուն ելույթներ ունեցավ և արժանացավ Անգլիայի հավաքականից հրավերին:
Մոնետենգրոյի դեմ նախորդ ուրբաթ կայացած խաղում 22-ամյա Թաունսենդը դարձավ գոլի հեղինակ և մասնակցեց մեկ գոլային կոմբինացիային: Հենց Անդրոսը ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստը:
Այդքանով հանդերձ՝ Թաունսենդն այս պահին «Տոտտենհեմից» ստանում է շաբաթական 10 հզր ֆունտից քիչ աշխատավարձ: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է բարձրացնել տաղանդավոր անգլիացու աշխատավարձը՝ հասցնելով նվազագույնը 40 հզր ֆունտի: