
«Տոտտենհեմը» պատրաստ է դիտարկել այս ամառ իր հարձակվող Հարի Քեյնին վաճառելու տարբերակը միայն այն դեպքում, եթե իրենց վճարեն 100 միլիոն ֆունտ:
Այս ամառ Քեյնը կմտնի իր կյանքի չորրորդ տասնամյակ, ինչպես նաև «Տոտտենհեմի» հետ գործարքի վերջին 12 ամիսներ:
«Շպորները» չեն ցանկանում վաճառել Հարիին և դեռ հույս ունեն, որ նոր պայամանգիր կկնքեն իրենց ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի հետ:
2021 թվականի ամռանը «Սիթին» առաջարկեց 100 միլիոն ֆունտ Քեյնի համար, որն այն ժամանակ երիտասարդ էր և պայմանագրի ավարտին մնացել էր երեք տարի, որոնցից 75 միլիոն ֆունտ երաշխավորված, սակայն «Տոտտենհեմը» մերժեց այդ առաջարկը։
Ըստ The Times-ի, «Տոտտենհեմը» պատրաստ կլինի այս անգամ Քեյնին բաց թողնել 100 միլիոն ֆունտով, պայմանով, որ նրանք ստանան ամբողջ գումարը մեկ փոխանցմամբ:
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Քեյնի նկատմամբ, սակայն «կարմիր սատանաները» չեն ցանկանում խճճվել «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ բանակցություններում, իսկ «շպորներն» իր հերթին չեն ցանկանում ուժեղացնել իրենց մրցակցին Պրեմիեր լիգայում և կնախընտրեն Անգլիայի հավաքականի ավագին վաճառել «Բավարիային» կամ «Ռեալին»: