![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2023/08/brenford-2-2-tottenham-900x600.jpg)
Հարի Քեյնից բաժանվելուց հետո իր առաջին խաղում «Տոտտենհեմը» ոչ-ոքի խաղաց «Բրենտֆորդի» հետ՝ 2:2:
Մարկ Ֆլեկենը և Նաթան Քոլինսը իրենց նորամուտը նշեցին համապատասխանաբար «Ֆրայբուրգից» և «Վուլվերհեմպտոնից» «մեղուներին» միանալուց հետո։
«Խթանների» գրոհների առաջնագծում «Բավարիա» մեկնած Հարի Քեյնի փոխարեն տեղակայվեց Ռիչարլիսոնը։ Նորեկներ Գուլիելմո Վիկարիոն, Միկի Վան դե Վենը, Դեսթինի Ուդոջին և Ջեյմս Մեդիսոնը հայտնվեցին մեկնարկային րոպեներից: