• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմի» երկրպագուների ժամանման պատճառով Միլանում արգելվել է ալկոհոլի վաճառքը

«Տոտտենհեմի» երկրպագուներըԵվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալվելու է իտալական «Ինտերին»: Այս կապակցությամբ Միլանի իշխանությունները արգելել են ալկոհոլ վաճառել քաղաքի հիմնական վաճառակետերում:

Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն երկու անգամ «Տոտտենհեմի» երկրպագուներն աչքի են ընկել վեճերով և կռիվներով: Նոյեմբերին «Տոտտենհեմի» երկրպագուներից մեկը դանակահարվեց Հռոմում, իսկ վերջերս էլ անգլիացի երկրպագուների մի խումբ խուլիգանական հարձակման զոհ դարձավ Լիոնում:

Հենց այս կապակցությամբ էլ Միլանի իշխանությունները 29 ժամով արգելել են ալկոհոլի վաճառքը: Այն չի վաճառվելու «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ և անցկացվելու է հանդիպումը: Բացի այդ երկրպագուները չեն կարողանա ալկոհոլ գնել գլխավոր երկաթուղային կայարանում, օդանավակայանում, տեղական տաճարի դիմացի հրապարակում:

«Տոտտենհեմի» երկրպագուներին էլ խորհուրդ է տրվել չայցելել մարզադաշտի մոտ գտնվող բարեր և ռեստորաններ, ինչպես նաև քաղաքի կենտրոնում չզբոսնել ակումբային խորհրդանիշներով զարդարված դրոշներով և շարֆերով: Daily Mail պարբերականի փոխանցմամբ հյուրերի երկրպագուներին խաղից հետո կպահեն ևս 1.5 ժամ «Սան Սիրո» մարզադաշտում:

Ավելացնենք, որ այս դիմակայության առաջին խաղում լոնդոնյան ակումբը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթանակ տարավ:

Հետաքրքիր փաստեր