Պրեմիեր Լիգայի ակումբներից ամենաթանկ կազմն ունի «Տոտտենհեմ Հետսպուրը»։ Լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների գումարային արժեքը կազմում է 799 մլն եվրո։ Երկրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Յունայթեդն» է, որի կազմը գնահատվել է 726 մլն ֆունտ։
Ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Չելսին» այս աղյուսակում երրորդն է՝ 696 մլն եվրո։ Նրան հաջորդում են «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Լեսթեր Սիթին»։
Այս մասին հայտնում է Eurosport-ը՝ հղում անելով CIES-ին։ Բնօրինակ հոդվածը կարող եք կարդալ այստեղ։