
«Տոտտենհեմի» կարճ ցուցակը կազմված է 10 մարզիչների անուններից:
Օրերս «Տոտտենհեմը» հայտարարեց, որ Անտոնիո Կոնտեն հեռանում է գլխավոր մարզչի պաշտոնից «կողմերի փոխադարձ համաձայնությամբ»։
«Շպորների» նախագահ Դանիել Լևին առաջիկա շաբաթներն ու ամիսները կծախսի Կոնտեին փոխարինող ամենահարմար թեկնածուին որոշելու համար:
Յուլիան Նագելսմանը, ով անցյալ ուրբաթ հեռացվեց Մյունխենի «Բավարիայից», ում փոխարինեց «Չելսիի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը, այս պահին Լևիի գլխավոր նպատակն է: Առաջիկայում «Տոտտենհեմը» կփորձի 35 ամյա գերմանացուն հրավիրել բանակցությունների սեղանի շուրջ։
Սակայն Daily Mail-ը պնդում է, որ Նագելսմանը հեռու է Լևիի ցուցակի միակ անունը լինելուց։ «Տոտտենհեմը» հետաքրքրված է նաև Մաուրիսիո Պոչետինոյի, Լուիս Էնրիկեի, Ռոբերտո Դե Զերբիի, Թոմաս Ֆրանկի, Մարկո Սիլվանի, Սթիվ Կուպերի, Սերխիո Կոնսեյսաոյի, Օլիվեր Գլազների և Անգա Պոստեկօղլուի ծառայություններով։