Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Տոտտենհեմ Հոտսպուրը» հյուրընկալել էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
Մաուրիսիո Պոչետինոյի սաները սեփական հարկի տակ անակընկալ պարտություն կրեցին հյուրերից, որոնք ընթացիկ մրցաշրջանում հաղթանակ չէին տարել: Հանդիպման միակ և «Վեստ Բրոմվիչի» համար հաղթական գնդակը 74-րդ րոպեին խփեց Ջեյմս Մորիսոնը:
Այս խաղից հետո «Վեստ Բրոմվիչը» վաստակած 5 միավորով բարձրացավ 15-րդ հորիզոնական:
Գոլ. Մորիսոն՝ 74ր: