Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Լեսթեր Սիթիին»։
Խաղն անցավ դաշտ տերերի առավելությամբ, սակայն նրանք չկարողացան կոտրել «աղվեսների» դիմադրությունը։ Վինսենտ Յանսենի գոլին երկրորդ խաղակեսի մեկնարկին պատասխանեց Ահմեդ Մուսան։
Այս հանդիպումից հետո լոնդոնյան ակումբը մտավ լավագույն քառյակ։
Գոլեր․ Յանսեն՝ 44ր, Մուսա՝ 48ր։