Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Տոտտենհեմ Հոտսպուրը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։
Լոնդոնյան ակումբը լուրջ խնդիրներ ունեցավ «Ուեմբլիում»՝ վաստակելով ընդամենը 1 միավոր։ Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Սալոմոն Ռոնդոնը, իսկ «Տոտտենհեմի» պատասխան գնդակը Դելե Ալիի փոխանցումից հետո խփեց Հարի Քեյնը։
Այս հանդիպումից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 24 միավորով կպահպանի 4֊րդ հորիզոնականը։
Գոլեր․ Ռոնդոն՝ 4ր, Քեյն՝ 74ր։