Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
Լոնդոնյան ակումբը վստահ հաղթանակ տարավ սեփական հարկի տակ։ Դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը՝ խփելով Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր 21-րդ գոլը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քրիստիան Էրիկսենը։ Իր հերթական գոլային փոխանցումը կատարեց երիտասարդ Դելե Ալին։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 61 միավորով կշարունակի ընթանալ 2-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Քեյն՝ 1ր, 36ր, Էրկսեն՝ 52ր։