Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի իր պատասխան խաղում «Տոտտենհեմը» Լոնդոնում խաղաց«Ֆիորենտինայի» հետ։
Իտալիայում թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի արդյունքով (1։1)։ Այս անգամ լոնդոնյան ակումբն առանց որևէ դժվարության լուծեց իր խնդիրները։ Առանց Հարի Քեյնի «Տոտտենհեմը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը և երկու խաղերի արդյունքում դուրս եկավ առաջնության 1/8 եզրափակիչ։
Գոլերի հեղինակ դարձան Ռայան Մեյսոնը և Էրիկ Լամելան։
Գոլեր․ Մեյսոն՝ 25ր, Լամելա՝ 63ր, Ռոդրիգես՝ 83ր։