Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Չելսիին»։
Խաղն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք 3-1 հաշվով հաղթանակ տարան։ Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենի փոխանցումից հետո բացեց Դելե Ալին։ 8 րոպե հետո կրկին Էրիկսենի փոխանցումից հետո Հարի Քեյնը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ երկրորդ խաղակեսում Հին Մին Սոնը գեղեցիկ անցումով երրորդ գնդակն ուղարկեց Կեպա Արիսաբալագայի պաշտպանած դարպասը։ «Կապույտներին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ Խաղավարտից 5 րոպե առաջ գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 30 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ալի՝ 8ր, Քեյն՝ 16ր, Սոն՝ 54ր, Ժիրու՝ 85ր։