Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
Լոնդոնյան ակումբը վստահ հաղթանակ տարավ սեփական հարկի տակ և շարունակեց չեմպիոնական պայքարում հետապնդել «Չելսիին»։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմից գոլերի հեղինակ դարձան Մուսա Դեմբելեն, Հին Մին Սոնը, Վինսենտ Յանսենը և Հարի Քեյնը։ Վերջինս խփեց Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի իր 20֊րդ գոլը։
Այս հանդիպումից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 71 միավորով կշարունակի մնալ 2-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Դեմբելե՝ 16ր, Սոն՝ 19ր, Քեյն՝ 48ր, Յանսեն՝ 90+3ր։