Պրեմիեր Լիգայի 32֊րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։
«Տոտտենհեմը» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ հյուրերի նկատմամբ։ Դուբլի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Հին Սոն Մինը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դելե Ալին և Էրիկ Դայերը։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 68 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորկիզոնականը։
Գոլեր․ Ալի՝ 33ր, Դայեր՝ 39ր, Սոն՝ 44ր, 54ր։