Պրեմիեր Լիգայի 26֊րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
Լոնդոնյան ակումբը խաղի ելքը վճռեց դեռ առաջին խաղակեսում՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, իսկ չորրորդ գոլը նրա փոխանցումից հետո խփեց Դելե Ալին։ Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 53 միավորով բարձրացավ 2֊րդ հորիզոնական։
Գոլեր․ Քեյն՝ 14ր, 32ր, 37ր, Ալի՝ 45ր։