Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Տոտտենհեմի» մրցակիցը 13-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։
Լոնդոնյան ակումբը ջախջախիչ հաղթանակ տարավ «սրբերի» նկատմամբ։ Իր հերթական գոլերը խփեց ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Հարի Քեյնը, որը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, որը մեկ օրացույցային տարում 56-ից ավել քոլ է խփել և միակ ֆուտբոլիստը, որը մեկ տարում 6 հեթ-տրիկ է ձևակերպել։ «Տոտտենհեմից» գոլերի հեղինակ դարձան նաև Դելե Ալին և Հին Մին Սոնը։ Հյուրերից էլ՝ Սոֆիան Բուֆալը և Դուշան Տադիչը։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 37 միավորով մտավ լավագույն քառյակ։
Գոլեր․ Քեյն՝ 22ր, 39ր, 57ր, Ալի՝ 49ր, Սոն՝ 51ր, Բուֆալ՝ 64ր, Տադիչ՝ 82ր։