Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը
04.10.2021, 09:42
19 մայիս 2022, 21:00
01.01.2015, 23:25
Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Ուայթ Հարթ Լեյն» մարդաշտում, ուր «Տոտտենհեմը» լոնդոնյան դերբիում հյուրընկալել էր առաջատար «Չելսիին»:
Մրցաշրջանի այս հատվածում հաջող հանդիպումներ անցկացնող «Տոտտենհեմը» կամային հաղթանակ տարավ փայլուն մրցաշրջան անցկացնող «Չելսիի» նկատմամբ: Մաուրիսիո Պոչետինոյի թիմը գոլ բաց թողնելուց հետո հինգ գնդակ ուղարկեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը: Հյուսիսլոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դենի Ռոուզը, Անդրոս Թաունսենդը և Նասեր Շադլին:
«Չելսիից» էլ գոլերի հեղինակ դարձան Դիեգո Կոստան, Էդեն Ազարը և Ջոն Թերրին:
Այս անակնկալ հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 34 միավորով բարձրանցավ 5-րդ հորիզոնական:
Գոլեր. Կոստա՝ 18ր, Քեյն՝ 30ր, 52ր, Ռոուզ՝ 44ր, Թաունսենդ՝ 45ր, Ազար՝ 61, Շադլի՝ 78ր, Թերրի՝ 87ր:
04.10.2021, 09:42
28.09.2021, 11:04