• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տորրես. «Բենիտեսը Չելսին թիմ դարձրեց»

Տորրես և ԲենիտեսՌաֆայել Բենիտեսի շնորհիվ «Չելսին» այժմ թիմային խաղ է ցույց տալիս: Նման կարծիք է հայտնել թիմի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը:

Վերջին երեք խաղերում 28-ամյա իսպանացին խփել է արդեն 5 գնդակ: Նրա կարծիքով` նման արդյունավետ խաղի համար իրենք շնորհակալ են Բենիտեսին:

-Մենք փորձում ենք շտկել մեր խաղը և´ պաշտպանությունում, և´ հարձակման գծում: Մեր միակ խնդիրը թիմային խաղ ցուցադրելն է: Այս մրցաշրջանում մեր ակումբը կազմված է հիանալի ֆուտբոլիստներից: Իսկ Բենիտեսի գալուց հետո մենք միացանք ու սկսեցինք լավ խաղալ: Թիմն այժմ ավելի լավ է խաղում: Ես նույնպես արդեն լավ եմ խաղում, սկսել եմ գոլեր խփել: Հուսամ` կշարունակեմ այս կերպ խաղալ և կիրակի օրն էլ գոլ կխփեմ,- ասել է Տորրեսը: ESPN