mnatany.am

Նորություններ

Տրաորեն պաշտոնապես դարձավ «Չելսիի» ֆուտբոլիստ

01.01.2014, 14:31

Բերտրան Տրաորե«Չելսին» պաշտոնապես հայտնել է 18-ամյա կիսապաշտպան Բերտրան Տրաորեի ձեռքբերման մասին: Տրաորեն «ազնվականներին» է միացել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

 

Մինչմրցաշրջանային մարզումների ժամանակ Տրաորեն լավ տպավորություն թողեց՝ մասնակցելով երեք խաղի և դառնալով երկու գոլի հեղինակ:

 

Տրանսֆերային պատուհանի բացվելուց առաջ Բերտրանը 4.5 տարվա պայմանագիրը համաձայնեցրեց «Չելսիի» հետ և այժմ, երբ արդեն տրանսֆերային պատուհանը բաց է, նա պաշտոնապես դարձավ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստ:

 

Հեռանկարային կիսապաշտպանը Բուրկինա-Ֆասոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, որտեղ նորամուտը նշել է 16 տարեկանում:

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

04.10.2021, 09:42

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

www.premierleague.am կայքը 7-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Fantasy Premier league խաղի ներքին առաջնություն, որի հաղթողը որպես մրցանակ ստանում է իր նախընտրած մարզաշապիկը Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։

կարդալ...

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

28.09.2021, 11:04

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

Անգլիայի Պրեմիեր Լիգան մեզ պարգևեց հերթական մարզչական շոուն։

կարդալ...