
Գրեհեմ Փոթերի և նրա անձնակազմի անդամների հրավերը «Բրայթոնից», «Չելսիի» վրա արժեցել է 21,5 միլիոն ֆունտ ստերլինգ։
Փոթերը սեպտեմբերի 8-ին նշանակվեց «Չելսիի» գլխավոր մարզիչ՝ այդ պաշտոնում փոխարինելով հեռացված Թոմաս Տուխելին։ Գրեհեմն անմիջապես հինգ տարվա պայմանագիր կնքեց։
Ենթադրվում էր, որ «կապույտները» պետք է վճարեին Փոթերի՝ «Բրայթոնի» հետ պայմանագրում 15 միլիոն ֆունտ ստեռլինգ ազատման դրույթը, սակայն մինչ այժմ դա մնում է ասեկոսեների մակարդակում:
Այնուամենայնիվ, «ճայերը» այժմ հրապարակել են իրենց ֆինանսական հաշվետվությունները, որոնք ցույց են տալիս, որ «Չելսին» 21,5 միլիոն ֆունտ է ծախսել Փոթերի և նրա ամենամոտ օգնականներին ձեռք բերելու վրա:
Նրանց թվում են, ում Փոթերն իր հետ վերցրել է «Բրայթոնից», մարզիչներ Բյորն Համբերգը և Բիլի Ռիդը, ինչպես նաև բուծման բաժնի ղեկավարի օգնական Քայլ Մաքոլին, հիշեցնում է Daily Mail-ը։