«Տոտտենհեմի» աջ պաշտպան Քայլ Ուոլկերը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2019թ-ը:
2011/2012 մրցաշրջանի ընթացքում երիտասարդ անգլիացին ապահովեց իր տեղը «Տոտտենհեմի» հիմնական կազմում: Այդ տարի Ուոլկերը ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և հրավեր ստացավ Անգլիայի ազգային հավաքականից:
Նախորդ մրցաշրջանում Ուոլկերը «Տոտտենհեմի» կազմում իր թիմիակիցների համեմատ ամենաշատ հանդիպումն է անցկացրել: Ընդհանուր առմամբ նա «Տոտտենհեմի» համազգեստով 112 անգամ է դաշտ դուրս եկել և դարձել է 2 գոլի հեղինակ:
Չնայած որ Ուոլկերի նախորդ պայմանագրի ժամկետը հեռու էր լրանալուց, սակայն ակումբի ղեկավարությունը որոշեց ավելի լավ պայմաններով պայմանագիր առաջարկել իր պաշտպանին: