• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քայլ Ուոլկեր. «Միայն ես կարող եմ կանգնեցնել Բեյլին»

Գարեթ Բեյլ Քայլ Ուոլկեր«Տոտտենհեմի» աջ պաշտպան Քայլ Ուոլկերը հայտնել է, որ գիտի, թե ինչպես կարելի է կանգնեցնել իր թիմակից Գարեթ Բեյլին, սկայն չի ցանկանում բացահայտել այդ գաղտնիքը:

Վերջին շաբաթներում 23-ամյա ուելսցի վինգերը հիանալի մարզավիճակում է: Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը տարբեր առաջնություններում դարձել է 21 գոլի հեղինակ: Գարեթի այս խաղը օգնեց «Տոտտենհեմին» բարձր տեղ զբաղեցնել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ Եվրոպա լիգայում՝ դուրս գալ քառորդ եզրափակիչ:

Ուոլկերը խոստովանել է, որ մարզումների ժամանակ հաճախ է խաղում Բեյլի դեմ:

-Ի՞նչում է կայանում գաղտնիքը և ի՞նչպես կանգնեցնել Բեյլին: Կարծում եմ՝ ես բացահայտել եմ նրան, սակայն ոչ մեկի չեմ ասի, քանի որ ցանկանում եմ, որ նա շարունակի հաջող հանդես գալ «Տոտտենհեմում»:

Մարզումների ժամանակ շատ հաճախ խաղում եմ նրա դեմ: Հավանաբար ես ամենից շատ եմ նրա դեմ խաղացել:

Մեկ նա է հաղթում մեր դիմակայությունում, մեկ՝ ես: Կարող եմ ասել, որ դա 50/50 է: Ինչպես որ ես գիտեմ նրա գաղտնիքը, այնպես էլ նա գիտի՝ ինչպես հաղթել ինձ,- The Sun-ին տված հարցազրույցում ասել է Ուոլկերը: