Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Քարդիֆ Սիթիին»։
«Ազնվականները» դժվարին հաղթանակ տարան Ուելսում։ Մինչև 84-րդ րոպեին Մաուրիսիո Սարիի թիմը պարտվում էր 1-0 հաշվով։ Խաղավարտից 6 րոպե առաջ հաշիվը հավասարեցրեց Սեզար Ասպիլիկուետան, իսկ հաղթական գնդակը ավելացրած ժամանակում խփեց Ռուբեն Լոֆտուս Չիկը։
Այս հանդիպումից հետո «Չելսին» վաստակած 60 միավորով կշարունակի մնալ 6-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Կամարասա՝ 46ր, Ասպիլիկուետա՝ 84ր, Լոֆտուս Չիկ՝ 90+1ր։